Տնային առաջադրանք

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար:

(7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ:

(8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»: Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։

Մեծանուն, լուսավոր,ընդարձակ, հսկայական

  1. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։

մի քանի – անորոշ դերանուն

այդ – ցուցական դերանուն

  1. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։

դատարկ – սին, փուչ

լուռ – անձայն, անաղմուկ

  1. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։

Հանգստացնելու, հրաժեշտ տվեցին, տանելով

  1. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։

Բայ – նստեց, եղանակ – սահմանական, ժամանակաձև – անցյալ կատարյալ, դեմք – երրորդ, թիվ – եզակի

Բայ – հարվածեց, եղանակ – սահմանական, ժամանակաձև – անցյալ կատարյալ, դեմք – երրորդ, թիվ – եզակի

  1. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։

Ակնապիշ, Որոտընդոստ

  1. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։

Կոմպոզիտորի, տնօրենի

  1. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։

Ստեղծագործությունները, պատահականորեն

  1. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։

Իր մեծադիր նկարը, երփներանգ ծաղիկների մեծ փնջեր

  1. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։

Բացահայտիչ – հեղինակը, բացահայտյալ – ինքը, տեսակը – բուն բացահայտիչ

  1. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։

Անգլիայում

  1. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։

Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները

  1. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։

Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար։

  1. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։

Նա հաճախ չափազանց վրդովված ասում էր, որ թողած «Սպարտակը» և իր մյուս ստեղծագործությունները միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։

Leave a Reply