We talk adout winter

the coldest-ամենացուրտ

season-եղանակ

frozen- սառած

everything-ամեն ինչ

get longer-երկարել

get shorter-կարճանալ

covered with snow-ծածկված ձյունով

some-որոշ

like-ինչպիսին են

bear-արջ

hadgehog-ոզնի

bot-չղջիկ

turtle-կրիա

during-ընթացքում

fall-ընկնել

pond-լճակ

with ice-սառույցով

hove to-ստիպված լինել,պետք է

careful-ուշադիր

slip-սայթաքել

hand-կախված են

roof top-տանիք

mast of the frees-ծառերի շատերը

dare-մերկ

without-առանց

evergreen-մշտադալար

keep-պահել

shovel-բահով մաքրել

path-ուղի,ճանապարհ

drivewag-փողոց,մեքենաների ճանապարհ

should wear-պետք է հաքնել

to keep warm-տաք պահել

to finght-կռվել

build-կառուցել

Սուրբ ծննդյան հեքիաթ. Սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար:  Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը 2020 թիվը🎈։Ես Հունվարի 4-ին գնացել էի Արամ Խաչատրյան համերգասրահ տոնական ներկայացում դիտելու։Նաև այնտեղ այցելել էին ձյունանուշիկը և ձմեռ պապը։ Հետո դուրս եկանք և գնացինք մոտակա տոնական զարդարանքները նկարելու։Այսպես ավարտվեց իմ ուրախ օրը։

 

 

Ձմեռ պապ տարբեր լեզուներով

Santa Claus-Անգլերեն

Kersvader(Կեռսվադեռ)-Աֆրիկերեն

سانتا كلوز(սանտա կլուզ) Արաբերեն

Дядо Коледа(Դյադո կոլեդա)

Санта Клаус(Սանտա կլաուս)Տաջիկերեն

Santa Claus-Մաուռո

Santa Claus-շոնա

سانٹا کلاز

Jõuluvana-էստօնսկի

Santa Santa-Խաուսա

Santa Claus-Սեսոտո

Ziemassvētku vecītis-Լատիներեն

Άγιος Βασίλης-Գռեչեսկի

USanta Claus-կխոսո

Santa Claus-չեվա

USanta Claus-զուլու

ձմեռ պապ(դզմեռռ պապ)Հայերեն

 

Ինչպես սուջուխ պատրաստել

Մեկ մետրանոց թելերի վրա շարում ենք թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ ենք սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում ենք, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորացածները հավաքվեն մեջը: 10-15 օր անց ընկույզից շարանները պատրաստ են: