Ինչպիսի՞ն է իսկական սեբաստացին

Իսկական սեբաստացին պետք է լինի մաքրասեր, որովհետև որ մեր խոտերը մաքուր լինեն ու մենք մաքուր օդ կշնչենք։

Իսկական սեբաստացին պետք է լինի աշխատասեր, որովհետև մենք պետք է սովորենք, որ խելացի լինենք։

Իսկական սեբաստացին պետք է լինի խելացի, որովհետև մենք, եթե չսովորենք ոչ մի բան չենք իմանա։

Իսկական սեբաստացին պետք է լինի հետաքրքրասեր, որովհետև հետաքրքիր նյութեր,գրքեր ենք կարդում։

Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ մեր կրթահամալիրը, որովհետև այստեղ հեծանիվ ենք վարում, ուսուցիչները բարի են, հաճած ճամփորդության ենք գնում, օրինակ գնում ենք եկեղեցի, Օշական սիրուն բնություն նկարելու: Դպրոցում մենք համակարգիչներով ենք աշխատում, ընտրության դասաժամեր ենք անում, նոր ծրագրեր ենք սովորում, օրինակ սովորեցի PowerPoint ծրագիրը, նաև մեր միջավայրն ենք խնամում։

Խնձորատոն

Աշնանային արձակուրդներին գնացել եմ Նոր Գեղի խնձոր հավաքելու։Շատ մեծ այգի էր։ Այնտեղ գույնզգույն խնձորներ կային` կանաչ, կարմիր, դեղին։ Ես խնձորը հավաքում էի ու լցնում դույլի մեջ։ Հետո տանում էին լավն ու վատը տեսակավորում, լավը լցնում հատուկ արկղերի մեջ, իսկ մնացածը ուղարկում են գործարան, որ պատրաստեն խնձորի ջեմ։

Մի քանի օր հետո էլ մասնակցեցի խնձորի փառատոնին։ Գյուղի դպրոցներն ու մանկապարտեզի աշխատողները կազմակերպել էին ցուցադրություն խնձորին նվիրված։ Տարբեր սեղաններ կային։ Սեղանները զարդարել էին խնձորի պահածոյացված մուրաբաներով, հյութերով, ջեմերով, խնձորի քացախով, խնձորով պատրաստված թխվածքաբլիթներով ու շատ համեղ այլ բաներով։ Ցուցադրության ժամանակ զամբյուղում փոքրիկ ոզնի տեսա, որը խնձոր էր ուտում։ Երգում-պարում էին ու խնձորի գովքն էին անում։

Շատ ուրախ ժամանակ անցկացրի։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ _ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար _եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ _օր։
Երկիր քուն դրավ,
Եվ __թռչուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

թաց_ տերև , մթնած ամպ, սառը  օդ , ցուրտ եղանակ, _թթվածօր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան, Սարի վրա շար եկան։

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Տերևները չորանում են դառնում են գույնզգույն, դեղին,կարմիր,նարնջագույն,վարդագույն: Հոգնած տերևները թափվում են։IMG_20191103_160728

Որ մեծանամ ինչ կդառնամ

Ես Նարեն եմ դառնալու եմ շախմատիստ։ Որ լավ պարապեմ շախմատ կդառնամ աշխարհի չեպիոն։Ես գնում եմ շախմատի և գիտեմ շախմատի միավորները ,գիտեմ քանի կենտրոնական վանդակ կա,դրանք 4 են։Մեր դասարանի Ալեքսն ու ես նույն խմբից ենք։Խաղացել եմ Ալեքսի հետ ու հաղթել եմ։

Անխելք բալզաթցիները

Մի անգամ էլ էս բալզաթցիները գնում են արածելու։

Նրանք աշխարհի գրիչները ուտում են։

Դույլերով գնում են արևը հանգցնելու։

Կրակ են տանում,որ ջուրը հանգցնեն։

Շունը սաղ-սաղ ուտում են։

Տատիկները գնում են դպրոց սովորելու համար։

Տղաները ուզում են դառնան աղջիկ, աղջիկները՝ տղա։

 

4.10.

Допишите окончания прилагательных

Любовь (какая?) материнская, отцовскaя

Сок (какой?) свежий, апельсиновый, томатный, ананасовый

Одежда (какая?) зимняя, детская, подростковая.

Дом (какой?) кирпичный, каменный, деревянный, соломенный