Category: Ուսումնական ճամփորդություն
Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես
Մենք շաբաթ օրը գնացինք եկեղեցի որտեղից նստեցինք ավտոբուս ուղևորվելու դեպի Արատես եռօրյա ճամփորդության: Մենք ճանապարհին կանգնեցինք Արփա գետի մոտ, նկարվեցինք հիացանք գետով և շարժվեցինք: Հետո Եղեգիս գյուղի միջով գնացինք Զորաց եկեղեցի, բայց այդ եկեղեցին դեռ կառուցվում էր: Երկար ճանապարհ անցնելուց հետո հասանք Արատես, իրերը տարանք տնակներ: Ճաշեցինք, խաղեր խաղացինք և գնացինք քնելու: Հաջորդ օրը նախաճաշեցինք ու գնացինք քայլքով գետ, վերադարձին խոտաբույսեր հավաքեցինք ու այդ խոտաբույսերով թեյ սարքեցինք երեկոյան հացի հետ խմեցինք։ Վերջին օրը խաղացինք, սենյակները դասավորեցինք, խոտաբույսերին ծանոթացանք և իրերը վերցրեցինք ու գնացինք:
Ճանփորդություն դեպի Դիլիջան, Տավուշ
Մենք ընկեր Իննայի և ընկեր Անահիտի հետ ամսի 26-28 – ը գնացել էինք Դիլիջան։ Առաջին օրը անձրևոտ էր և մռայլ։ Գնացինք UWC դպրոց, քոլեջը։ Այն շատ մեծ էր և ուներ մեծ ֆուտբոլի դաշտ, լողավազան, մեծ դաշտ՝ որտեղ կարող էին խաղալ վալեյբոլ, բասկետբոլ, թենիս և այլն։ Նաև ուներ հատված, որտեղ երեխաները կորող էին քնել։ Հետո գնացինք հյուրատուն և տեղավորվեցինք։ Երկրորդ օրը առավոտյան նախաճաշեցինք և գնացինք գյուղ Գանձաքար։ Այցելեցինք Տիկին Անահիտի տուն և պատրաստեցինք կաթնահունց։ Իսկ հետո վերադարձանք տնակները և հանգստացանք։ Երեկոյան հավաքվեցինք, զրուցեցինք և պատմեցինք թե ինչ գիրք ենք կարդում։ Երրորդ օրը ամենահետաքրքիրն էր՝ հավաքեցինք մեր իրերը և շարժվեցինք։ Ճանապարհին գնացինք Հաղարծինի վանքը, որից հետո դրա մոտ գտնվող թաքնված ջրվեժը։ Ճանապարհը դժվար էր բայց անցանելի։ Ճանապարհը ամբողջովին ցեխ էր և ջուր։ Դժվարությամբ, բայց հասանք։ Սա միակ արկածալի ճամփորդությունն էր, որ երբևէ ունեցել եմ։ Դրանից հետո գնացինք Սևան։ Այնտեղ շատ ձյուն կար՝ խաղացինք և շարժվեցինք Երևան։ Այսպիսով ավարտվեց իմ արկածալի ճամփորդությունը։ Շնորհակալությունը ընկեր Անահիտին և ընկեր Իննային։
Ճամփորդության դեպի Ազգային պատկերասրահ և Բարեկամության անսամբլի փորձին
Մենք պարի խմբով գնացել էինք ճամփորդության դեպի Ազգային պատկերասրահ և Բարեկամության անսամբլի փորձին։ Սկզբում գնացինք Ազգային պատկերսարահ գորգերը նայելու, շատ հետաքրքիր էր։ Պահպանվել էին հին գորգերը։ Իսկ հետո գնացինք Բարեկամության անսամբլի փորձին, շատ լավ էին պարում, շատ հրաշալի։ Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ։
Թումանյանական ֆլեշմոբ
Միլենա Կարապետյան և
Նարե Մելքոնյան
Թափառումներ քաղաքում, Թումանյանական ընթերցումներով
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր, ընկեր Քրիստինեի և ընկեր Սոֆիայի հետ որոշեցինք քայլել և ընթերցել Թումանյան։ Հանդիպեցինք Կոմիտասի պուրակում, երգեցինք, արտասանեցինք տարբեր ստեղծագործություններ։
Continue reading “Թափառումներ քաղաքում, Թումանյանական ընթերցումներով”

