Ճամփորդություն դեպի ձիարձանները

5 դասարանի և ընկեր Հեղինեյի հետ գնացինք ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ ուսումնասիրելու։ Առաջինը գնացինք Սասունցի Դավիթ ձիարձանի մոտ։

Գնացինք Սասունցի Դավիթ կայարան և մետրոյով ուղևորվեցինք Զորավար Անդրանիկ ձիարձանը։ Իսկ հենց կողքին տեսանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Դե իհարկե չմոռացանք լուսանկարվել։

Իսկ հետո մեզ էր սպասում Վարդան Մամիկոնյանի ձիարձանը։ Իսկ կողքին տեսանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, իսկ այնտեղից հետո գնացինք պաղպաղակ ուտելու։ Այնտեղից հետո գնացին Մարշալ Բաղրամյանի ձիարձան, ձիարձանը գտնվում է ամերիկյան համալսարանի դիմաց։

Ամենաշատը ինձ դուր եկավ Սասունցի Դավիթ ձիարձանը։ Կարծում էի շատ վատ է լինելու, բայց երբ հասանք տեղ հասկացա, որ ինձ սպասվում է զվարճալի օր։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ճամփորդել Երևանով մեկ, որպեսզի ավելի լավ ճանաչեք ձիարձանները։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Leave a comment