Մակբայ
Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։
հայոց լեզու
English in Mind, pages 65-68
Everyday English
Check your progress
բերդ, ծիծեռնակ, բառ, դեռ, ակ, նա, դա, բեր, երբ, ծառ, բերան, բակ, եռանդ, դրան, ծակ, Նարե, Նարեկ, նրա, կա, երակ
Մենք ընկեր Իննայի և ընկեր Անահիտի հետ ամսի 26-28 – ը գնացել էինք Դիլիջան։ Առաջին օրը անձրևոտ էր և մռայլ։ Գնացինք UWC դպրոց, քոլեջը։ Այն շատ մեծ էր և ուներ մեծ ֆուտբոլի դաշտ, լողավազան, մեծ դաշտ՝ որտեղ կարող էին խաղալ վալեյբոլ, բասկետբոլ, թենիս և այլն։ Նաև ուներ հատված, որտեղ երեխաները կորող էին քնել։ Հետո գնացինք հյուրատուն և տեղավորվեցինք։ Երկրորդ օրը առավոտյան նախաճաշեցինք և գնացինք գյուղ Գանձաքար։ Այցելեցինք Տիկին Անահիտի տուն և պատրաստեցինք կաթնահունց։ Իսկ հետո վերադարձանք տնակները և հանգստացանք։ Երեկոյան հավաքվեցինք, զրուցեցինք և պատմեցինք թե ինչ գիրք ենք կարդում։ Երրորդ օրը ամենահետաքրքիրն էր՝ հավաքեցինք մեր իրերը և շարժվեցինք։ Ճանապարհին գնացինք Հաղարծինի վանքը, որից հետո դրա մոտ գտնվող թաքնված ջրվեժը։ Ճանապարհը դժվար էր բայց անցանելի։ Ճանապարհը ամբողջովին ցեխ էր և ջուր։ Դժվարությամբ, բայց հասանք։ Սա միակ արկածալի ճամփորդությունն էր, որ երբևէ ունեցել եմ։ Դրանից հետո գնացինք Սևան։ Այնտեղ շատ ձյուն կար՝ խաղացինք և շարժվեցինք Երևան։ Այսպիսով ավարտվեց իմ արկածալի ճամփորդությունը։ Շնորհակալությունը ընկեր Անահիտին և ընկեր Իննային։