Աշուն օր

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդմարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկդալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քաղած հացահատիկ՝ հունձ

Մեղմ, հանդարտ

Դժգույն, գույնը գցած, գունատ

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ – լուսաբաց

Արև – արեգակ

Քող – երեսքող

Քուն – քնել

Մշուշ – մառախուղ

Քամի – հողմ,պտուտահողմ

Ժիր – աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Վար եկան – փլվեցին

Շար եկան – շարվեցին

Բուք արավ – բքեց

Սուգ արավ – սգաց

Շող կապեց – շողաց

Մաղ տալով – մաղեց

Շաղ տալով – շաղեց

Փախ տալով – փախավ

Կաղ տալով – կաղեց

Ցիր եկավ – ցրվեց

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s