Լճերի տեսակները և ջրամբարները

  1. Ի՞նչ է լիճը: Լիճը ցամաքային գոգավորություն է, որը լցված է ջրով և կապ չունի օվկիանոսի և ծովի հետ
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: Լճերը  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր: 
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: Այն լճերը որոնցից սկիզբ է առնում գետը կոչվում է հոսուն լիճ։Օրինակ հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում։Օրինակ Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը: Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ: Հրաբուխը ժայթքելուց լավան գալիս է գետի հունը փակում է և դառնում է լիճ օրինակ Աժդահակը և Արմաղանը։ Անհոսք են այն լճերը որոնք երկրակեղևի տակից են առաջանում օրինակ Պարզ լիճ, հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման։
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Leave a comment