Թեստ 2
1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
1) 9760
2) 9076
3) 9670
4) 9706
5) 97760
2. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
1) 9-ով
2) 90-ով
3) 999-ով
4) 99-ով
5) 900-ով
3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 11-ով
2) կփոքրանա 11-ով
3) կմեծանա 5-ով
4) կփոքրանա 5-ով
5) կմնա նույնը:
4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5
2) 6
3) 12
4) 7
5) 10
5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8
2) 0
3) 5
4) 4
5) 6
6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999
7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12
2) 6
3) 20
4) 30
5) 4
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550
2) 5530
3) 5035
4) 5553
5) 5350
9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
1) 26
2) 18
3) 9
4) 30
5) 36
10. Գծագրում ներկված է պատկերի
1) 5/9 մասը
2) 4/9 մասը
3) 4/5 մասը
4) 6/9 մասը
5) 4/12 մասը:
11. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:
904-14=890
890:10=89
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
31
13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
39×6=234
105:3=35
234-35=199
14. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:
67մմ+84մմ=151մմ
15. Հաշվիր 3900+( 2100:3-12×50) արտահայտության արժեքը:
4000
16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
6×6=36
36:4=9
17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:
300×8=2400
5000-2400=2600դրամ