- Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
- Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Տերյանը մտովի վերդառնում է իր մանկություն և հիշում իր տան ամեն անկյունը թե ինչպես էր իր մայրը իլիկ մանում, ։
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Իր մայրը աշխատասեր , սակայն ծեր էր, այստեղ նաև նա պատմում է, թե ինչպես էր իր մայրը բարուրում նրան իր գրկում։
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզու- պարզ լեզու
Մաշված ձեռքեր- աշխատասեր
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում: – արևը մայր է մտնում
Բ)Իլիկդ խոսում է անուշ: – ձայնի մասին
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: – հիշում է իր մանկությունը