Մատենադարանի և արձանների մասին

Մատենադարան

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:

“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։

Մուտքի առաջ տեղադրված են Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:

Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին, 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։

Գրիգոր Տաթևացի

Աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ։ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից։ Նրա անվան հետ է կապվում Տաթևի համալսարանի համաժողովրդական մեծ անունը։

Անանիա Շիրակացի

VII դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։

Մովսես Խորենացի

Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Մխիթար Գոշ

Հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։ Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ 

Ֆրիկ

Միջնադարյան հայ բանաստեղծ, ծնվել է 1924թ․։

Leave a comment