Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով: Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է:
Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը:
Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից:
Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա:
Արարատի մարզում տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը:
Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը (XVII դ.), Աղջուց վանքը (XIII դ.), Հավուց Թարը (X-XVIII դդ.), Շենացու վանքը (VI – XV դդ.), Կակավաբերդ ամրոցը (IV – XII դար), ինչպես նաև հին մայրաքաղաք Դվինի ավերակները:
Ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, Արարատի բնակչությունը կազմում է 260 367 մարդ: Բացի հայերից, այստեղ ապրում են նաև եզդիներ:
2004-ին Արտաշատի կենտրոնում բացվել է ժամանցի պուրակ, որտեղ անց են կացվում հանրային տոնակատարություններ, համերգներ և երաժշտական ներկայացումներ:
Քաղաքում գործում է մշակույթի պալատ, Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնը, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը (որը պարբերաբար ներկայացնում է մի շարք հայկական և միջազգային, դասական և ժամանակակից գործեր), և Օհան Չուբարյանի անվան հանրային գրադարանը՝ բացված 1948 թվականին:
Հին քաղաքի ավերակները գտնվում են ներկայիս Արտաշատից ոչ հեռու: Մերօրյա Արտաշատի ամենահայտնի հուշարձանը Հայոց թագավոր Արտաշես 1-ինի արձանն է: