Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

1.  Որևէ սկզբունքով բառերը բաժանի՛ր երկու խմբի.  գրի´ր՝ ինչ ընդհանրությամբ ես կազմել խմբերը: Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս

Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, արևամուտ, առավոտ

2. Նշված բառերից մեկում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր ճիշտ տարբերակը:

Գառնուկ

մարդուկ

ճնճղուկ

մանչուկ

3. Լուծի՛ր գաղտնագիրը և կարդա՛ արտահայտությունը: Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու,  կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը:

Подпись отсутствует

Կանաչ մայիս

4.  «Քանդված»  ասացվածքները վերականգնի՛ր:

Подпись отсутствует

Ասելը հեշտ է, իսկ անելը դժվար։

Աղվեսի պոչն իր վկան է։

Առանց շուն գյուղ չի լինի։

5. Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը. « Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, Կանաչ շորեր ունի հագին, Թողեց հետքեր նա ամենուր, Ծաղկով լցրեց դաշտն ու այգին»:

Գարուն

6. Գարնանային մի հանելուկ հորինի՛ր:

Շունչ է առնում բնությունը,
Ծաղիկներն են արթնանում,
Թռչունները դայլայլում են,
Առվակները քչքչում։

7. Որոշի՛ր, թե «գեղեցիկ»  բառը ո՞ր բառակապակցությունում է գործածվել փոխաբերական իմաստով. գեղեցիկ տուն, գեղեցիկ մտքեր, գեղեցիկ հագուստ, գեղեցիկ աչքեր։

Գեղեցիկ մտքեր

8.  Հայոց տոների շարքում այս տոնը շա՜տ սիրելի  է: Տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն  նշում են գարնանը՝ բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ: Ընտանիքիդ անդամների հետ կարդա՛ տոնի մասին, դո՛ւրս գրիր  քեզ դուր եկած հետաքրքիր տեղեկությունը: Չմոռանաս նշել՝ ո՞ր տոնի մասին է խոսքը՝ https://www.qahana.am/am/holidays/2022-05-26/1 

Համբարձման տոն

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

9. Դու բարի կախարդ ես և որոշել ես կառուցել այնպիսի քաղաք, որտեղ կապրեն միայն երեխաները: Պատմի՛ր, թե ինչպիսին է լինելու  այդ քաղաքը, քաղաքի անունն էլ մտածի՛ր:

Ես կստեղեյի մի քաղաք, որտեղ բոլոր երեխաները ինչ կուզենան կանեն։ Այդ քաղաքի անունն է Բուգահկեվ։ Այնտեղ նաև կլինեն մեծեր, որ նրանց համար ամեն ինչ անեն, բայց երեխաներին արգելել շատ կոնֆետ ուտել չեն կարող։ Այնտեղ մեծերը պետք է ենթարկվեն փոքրերին, կարծես երեխաները թագավոր լինեն։ Իսկ ամենակարևորն այն է որ, պաղպաղակները պատրաստված են կոնֆետից, քաղցր բամբակից, շոկոլադից։ Փոքրերը հենց ուզում են գրել քաղաքի անունը գրում են Բ, իսկ մեծերը Բուգահկեվտյսունգ, որովհետև երեխաները հոգնում են այդքան գրելուց։ Ռեստորաններում կա երեխաների և մեծերի բաժիններ, մեծերինը 2մ է, իսկ երեխաներինը 82մ է։ Բոլոր երեխաները երազում են այս երկրում լինել, բայց ոչ մեկը անգամ չգիտի այս երկրի բնակավայրը, իսկ այն երեխաները ովքեր եղել են այս երկրում երևի արդեն հոգնել են մեծերից։ «Այստեղ երեխաների բոլոր իրավունքները պաշտպանված են»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s