Հոլովներ․ Տնային առաջադրանք․ Հայոց լեզու 7

1,Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողուհու- (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տունը (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ում (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

2.. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում (ջրեր)՝ ալիքների (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրության (արտադրություն):

3.Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Ստոկհոլմի թագավորական գրադարնում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ ապրում են անթիվ, անհամար մանրէներ:

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակները չեն կարող օրգանիզմներին հաղթելը: (բանակներ)։ Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութերից, որոնք անտեսանելի մանրէները ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)

Բույսերի հյութը հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութ ունի:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Իսկ ընդգծված բառերը գործիական հոլովով են գրված։

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Իսկ ընդգծված բառերը տրական հոլովով են գրված։

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին։

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Leave a comment