Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի «Խառնվածք» թեմային և ուսումնասիրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները։
Այնուհետև կատարե՛ք հետևյալ առաջադրանքները․
- Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։
Խառնվածք՝ դա մարդու բնածին, կենսաբանորեն պայմանավորված անհատական առանձնահատկությունների ամբողջությունն է։
- Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։
Հիմնական տեսակներն են՝ սանգվինիկ որին կարող ենք բնութագրել – շփվող, աշխույժ, խոլերիկը – էներգիկ, դյուրագրգիռ, մելանխոլիկը – զգայուն, փակ, ֆլեգմատիկ – հանգիստ, դանդաղ։
- Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։
- Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։
- Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։
- Վերջում պատասխանե՛ք հարցին․
«Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։
Սեփական խառնվածքի ճանաչումն օգնում է մարդուն հասկանալու իր արձագանքների պատճառները և ընդունելու իր ուժեղ ու թույլ կողմերը։ Այն նաև բարելավում է հաղորդակցությունը, քանի որ սովորում ես համապատասխանեցնել քո տեմպն ու տոնը ուրիշներին և չընկալել նրանց տարբերությունը որպես բացասականություն։
Կարևոր է․ առաջադրանքը կատարելիս մի՛ փորձեք պարզապես ձեզ համապատասխանեցնել որևէ տեսակի։ Հիմնվե՛ք թեմայի ուսումնասիրության և սեփական վարքի դիտարկման վրա։
