Հայկական լեռնաշխարհ

Օգտագործվող նյութեր՝

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայկական լեռնաշխարհ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Պատմություն

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը

Հայրենիքը մեր բնակավայրն է այն ամենը ինչ մեզ շրջապատում է։ Հայրենիքը մեր հող և ջուրն է։ Հայրենիքը նաև մեր նախնիների թողած պատմամշակութային ժառանգությունն է, մեր ինքնության ու պատմության անբաժանելի մասը։ Նաև կարևորագույն մասն են կազմում ավանդույթները, մշակույթը հին ժամանակներից եկած ժառանգությունները։

  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի

Հայկական լեռնաշխարհն ունի միջինում 1500-1800 մ բարձրություն և իր դիրքով գերիշխում է հարևան տարածքների նկատմամբ։

Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը պատմական Հայաստանի սրտում գտնվող Արարատն է՝ 5165 մ։ Այստեղից են սկիզբ առնում Մերձավոր Արևելքի խոշորագույն գետերը (Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր) և այստեղ են գտնվում Սևանա, Վանա ու Ուրմիո լճերը։Երկրամասը չափազանց հարուստ է մետաղական հանքերով (պղինձ, երկաթ, ոսկի), շինանյութերով (տուֆ, բազալտ) և հանքային ջրերով։ Ունի խիստ արտահայտված ցամաքային կլիմա՝ ցուրտ ձմեռներով և տաք, չոր ամառներով։

  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)

Հայկական լեռնաշխարհի տարածքն գտնվում է 9 երկրների տարածքում։

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխահի լեռնաշխթաները և նշանավոր լեռները

Եզերող լեռնաշղթաներ՝ Փոքր Կովկաս, Հայկական Տավրոս, Պոնտական լեռներ, Զագրոս, Կորդվաց

Կենտրոնական լեռնաշղթաներ՝ Հայկական Պար, Բյուրակն, Գեղամա, Վարդենիս, Զանգեզուր

Լեռները՝ Արարատ, Արագած, Սիփան, Նեմրութ, Թնդուրեկ

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխարհի նշանավոր լճերը և գետերը

Լճերը՝ Սևանա լիճ (Գեղամա ծով), Վանա լիճ Ուրմիա լիճ (Կապուտան)։

Գետերը՝ Արաքս, Եփրատ, Արածանի, Տիգրիս, Կուր, Ճորոխ

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխարհի պատմավարչական բաժանումները և աշխարհները։

Պատմավարչական բաժանումները՝ Մեծ Հայք, Փոքր Հայք

Մեծ Հայքի 15 աշխարհները՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Տայք, Գուգարք, Այրարատ

Դասարանական աշխատանք՝ «Հայկական լեռնաշխարհ»

Leave a comment