«Home» ֆիլմի վերլուծություն

Առաջադրանք 1․ «Ի՞նչ է ուզում ասել «Home» ֆիլմը մարդուն, և ես ի՞նչ հասկացա ես այդ ուղերձից»։

Յան Արթյուս-Բերտրանի «Home» ֆիլմը պատմում է Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրների մասին, որոնք մինչև օրս կան և աղտոտում են օդը։ Գործարանները, մեքենաները, շինարարությունները նպաստում են օդի աղտոտմանը և կլիմայի փոփոխությանը։ Ֆիլմը նաև պատմում է երկրների զարգացման մասին և թե ինչ կարող է պատահել ապագայում՝ կախված մարդկանց որոշումներից և երկրների զարգացումներից։ Աղբը վերամշակելը, ջրի խնայողությունը, ծառատունկը և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործումը կարող են նվազեցնել խնդրի վտանգները, բայց այն ամբողջովին վերացնել չեն կարող։ Սակայն դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու պատասխանատվությունն ու գիտակցված վերաբերմունքը բնության նկատմամբ։ Մենք պետք է հոգ տանենք ոչ միայն ներկայի, այլև ապագա սերունդների մասին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ապրել մաքուր և առողջ միջավայրում։ Ֆիլմում ներկայացված խնդիրներից մեկը, որը մինչ օրս խիստ արդիական է, օդի աղտոտումն է, քանի որ այն բացասաբար է ազդում ինչպես մարդու առողջության, այնպես էլ ամբողջ մոլորակի վրա։

Առաջադրանք 2․ «Եթե «Home» ֆիլմը այսօր նկարահանվեր Հայաստանի մասին, ի՞նչ տեսարաններ, վայրեր կամ խնդիրներ կցանկանայիք տեսնել ֆիլմում»։

Հայաստանում օդի աղտոտվածության պատճառով տարածված են հազը և շնչառական խնդիրները։ Որոշ մարդիկ փոշու և աղտոտված օդի հետևանքով ձեռք են բերում ալերգիաներ և տարբեր հիվանդություններ։ Հատկապես մեծ քաղաքներում մեքենաների արտանետումները, շինարարական աշխատանքներն ու գործարանները նպաստում են օդի աղտոտմանը։ Ինչպես արդեն գիտենք, Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կան բնապահպանական մտահոգություններ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին, ջրային պաշարներին և մոտակայքում ապրող բնակիչներին, ինչպես նաև գյուղատնտեսությանը։ Այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ մարդկանց առողջության և բնական միջավայրի վրա։

Leave a Reply