Մարկ Տվեն․ Թոմ Սոյերի արկածները․

Ամառային արձակուրդներին ընթերցել եմ Թոմ Սոյերի արկածները։ Գիրքը Թոմի և իր ընկերների խենթ արկածների մասին էր։ Ընկերասեր էին, միասին էին որոշում ինչ անեին։ Շատ արկածասեր տղաներ էին,անընդհատ նոր արկածներ էին փնտրում։ Հիմա կպատմեմ ինձ դուր եկած հատվածը․

Թոմը և իր ընկերները որոշում են դառնալ ծովահեններ։Առանց ծնողներին զգուշացնելու փախչում են տանից։Մի քանի օր անհետանում են և ապրում են ծովահենների կյանքով։Անտառում քնում,որս անում,ձուկ բռնում։Մի օր էլ ուժեղ անձրև է սկսվում ու տղաները վախենում են կայծակի աղմուկից։Իսկ տանեցիները ոչ մի լուր չունեն,ամենուր փնտրում են տղաներին։Մի քանի օր անընդհատ որոնում են,բայց ոչ մի լուր տղաների մասին։Մտածում են,որ տղաները խեղտվել են լճակում և որոշում են կազմակերպել տղաների թաղումը։Թոմը գաղտնի փախչում է անտառից և գալիս տուն ու գաղտնի հետևում տնեցիների խոսակցությունները։Իմանում է ինչ են ուզում անել մեծերը։Գնում է հայտնում ընկերներին և ասում,որ ճիշտ կլինի գնան տուն։Հայտնվում են այն ժամանակ,երբ թաղման արարողությունն են կատարում։

Թոմը և Հեքը ուզում էին գտնել ոսկիներ, վերցրին իրենց բահն ու քլունգը և ճամփա ընկան։ Գիտենալով որ ծովահենները մեկ-մեկ ապրում են այդտեղ նրանք թաղում են իրենց գանձերը և հենց դրա համար գնացին ուրվականներով լցված տունը փորելու, բայց ոչ մի հատ գանձ չգտան։ Հետո տեսան Ջոյին և մի իսպանացու։ Տեսան, որ Ջոն և իսպանացին մտան ուրվականներով լցված տունը։ Նրանք տեսան, որ Ջոյի մոտ ոսկիներ կան։ Թոմը և Հեքը սարսռացին այդ տունը մտնելուց, բայց ճար չունեին պետք է մտնեին, որ վերցնեին ոսկիները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s