Սեբաստացու օրեր. 7.11.2021

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում

Ես ամենաշատը սիրում եմ մեր դասատուներին, դասարանը, դպրոցը, ճամփորդությունները, քայլքերը։ Եվ ամենից շատ Աշոտ Բլեյանին։ Մենք մեկ-մեկ անում ենք հետաքրքիր ծրագրեր, ճամփորդություններ որոնք ինձ շատ են դուր գալիս։ Նաև մեզ թողնում են հանգստանալ։ Կարճ ասած կրթահամալիրը իմ երկրորդ ընտանիքն է։

Ինչու՞ եմ ես սեբաստացի

Որովհետև սովորում եմ այս դպրոցում, եղբայրս սովորում է, իսկ մայրիկս աշխատում է Հարավային դպրոցում։ Եղել եմ բոլոր մասնաճյուղերում․ Քոլեջում, Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Մայր դպրոցներում։

Leave a comment