Մայրենիի ֆլեշմոբ․ 14.11.2021

1․ Ո՞վ է նկարում պատկերված։Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ տեղեկություն գրի՛ր նրա մասին։

Անխորագիր պատկեր

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի, հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, գիտնական էր, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մահացել ապրիլի 16, 1749թ (73 տարեկան) կամ ապրիլի 27, 1749թ։ Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

2․ Հորինի՛ր հանելուկ(ներ) կրթահամալիրի մասին։

Կրթահամալիրում մի վայր։ Շատ բույսեր ու կենդանիներ կան։ Շատ սիրելի ու բարի տիկին Շողիկ։ Կարող եք ասել անունը այդ հրաշք վայրի։
(Բուսաբուծություն)

Վազում ենք,խաղում ու մարզվում, հեծանիվ վարում,լողում,ճամփորդում, պարում,երգում,սովորում, դե շուտ ասեք անունը նրա։
(Մխիթար Սեբաստացի կրթահամալիր)

3 Պատմի՛ր սեբաստացի ընկերոջդ մասին։

Իմ ընկերը շատ խելացի է, լավ է սովորում, ընկերասեր է։ Նա ունի սև մազեր և շագանակագույն աչքեր։ Նա շատ է սիրում ճամփորդել, պարել, երգել։

4․Պատումով, ռադիոնյութով կամ տեսաֆիլմով ներկայացրո՛ւ <<Ուսումնական աշուն>> նախագծի ընթացքում կարդացածդ գիրքը։

5․Ավարտի՛ր հայկական առած-ասացվածքները։ Ամառվա փուշը,․․․։Գործը վաղվան մնաց,…։Աղվեսի դունչը խաղողին չհասավ,․․։Արջը խաղով ընկավ,․․․ ։

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։ Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ, գնաց: Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է: Արջը խաղով ընկավ, տանձը մտքից ելավ:

6․Գրի՛ր <<կրթահամալիր>> բառի հոմանիշները։

Սեբաստացի, գեղարվեստ

7 ․<<Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնը>> ավարտվում է Հարիսայի ծեսով։ Գրի՛ր Հարիսայի ծեսին մասնակցելու հրավեր։

Բարև բոլորին․ այսօր կայանալու է Հարիսայի ծեսը բոլորին հրավիրում եմ։ Ժամը 13:00, վայրը Հյուսիսային դպրոց։

Leave a comment