Հետաքրքրաշարժ խնդիրների փաթեթ

1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

3 ամիս անց խմբում տղաների և աղջիկների թիվը կհավասարվի՝ 14

HATHERSAGE POOL

2․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

120+140=260

260×5=1300լ

3․ Վեց տարբեր քարտերի վրա գրված են 315, 41, 6, 7, 63, 2 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողքի կստացվի 10-անիշ թիվ: Այդ եղանակով ստացեք՝
ա) հնարավոր ամենափոքր 10-անիշ թիվը, – 2315416367
բ) հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը: – 7663413152

4․Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

34+21=55

440-55=385

4+1=5

385:5=77

385-77=308

Պատ․՝ 77լ և 308լ

images

5․ 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամուրջի վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի բարակ սյան կողքով:

48+24=72

72:18=4մ

24:4=6

Պատ․՝ 6 վար․

6․ 2666 + ∗∗31 = 709∗  արտահայտության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:

2666 + 4431 = 7097

Без названия

7․  Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

7+8+1=16

1028001420978․ Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

Պատ․՝ 21:00

collage-89․ 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):

65:4=17

images (1)10․ Առաջին դաշտից հավաքեցին 1 տոննա 800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:

1 տոննա 800կգ։3=600

1800+600=2400

2400:40=60

Պատ․՝ 60 պարկ

water_2Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքան ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում, եթե 2 ծորակները բացվեն միաժամանակ։

1450:2=725

1450+725=2175

12․ Տուփում կան 41 գնդակներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կարմիր գնդակները 20 անգամ ավելի են քան  նարնջագույնները։ Քան՞ի կապույտ գնդակ կա տուփում։

Պատ․՝ 20 կարմիր, 20 կապույտ, 1 նարնջագույն

13․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

10×6=60

60×2=120էջ

Без названия (1)14․Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։

16:2=8

Պատ․՝ 7 օր հետո

15․ Մայրը աղջկանից մեծ է 7 անգամ, որդուց՝ 4 անգամ։ Քանի՞ տարեկան է մայրը, եթե նրա 30 տարին չի լրացել։

30:7=4

7×4=28

Պատ․՝ 28 տարեկան

16․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

41-16=25

65-25=40 տարեկան

1459180901-4294.png17․Գրքում կա 1036 էջ, որից ընթերցողը կարդացել է 257 էջ։ Մնացած էջերի քանակը որքանո՞վ է մեծ մնացած էջերի քանակից։

1036-257=779

779-257=522

18․ 2 անոթներում կա 18լ․ ջուր։ Երբ առաջին անոթից 2-րդի մեջ դատարկեցին 1լ․ ջուր, ապա անոթներում ջրի քանակությունները հավասարվեցին։ Քանի՞ լիտր ջուր կար անոթներից յուրաքանչյուրում։

18:2=9

9+1=10

18-10=8

Պատ․՝ 10 և 8

19․ Կհասցնի՞ արդյոք խառատը 8 ժամում մշակել 20 մանրակ, եթե յուրաքանչյուր մանրակ մշակում է  25 րոպեում։

8ժամ=480ր

480:25=19(2մն)

Պատ․՝ չի կարող

arbuz-009_thumb[1]20․Խանութում ստացան 120 տոննա ձմերուկ: Առաջին օրը վաճառեցին ամբողջ ձմերուկի 11/24 մասը, իսկ երկրորդ օրը՝ մնացածի 6/13 մասը: Որքա՞ն ձմերուկ մնաց վաճառելու:

120:24=5

11×5=55

120-55=65

65:13=5

5×6=30

55+30=85

120-85=35

Պատ․՝ 35կմ

DSC_8907

????????????????????????????????????

21․Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

Պատ․՝ 100 կատու

22․Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

Առաջինը պետք է տանել գառին։ Հետո գայլին տանել տանել, իսկ գառին ետ բերել խոտը տանել, հետո գառին։

23․ Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:

7+8+1=16

80:16=5

5×7=35

5×8=40

Պատ․՝ ես 5տ, մայրս 35տ, հայրս 40տ․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s