- Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։
Ալիքային, ցունամի
- Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
- Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:
- Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Լաբլադորյան, սառը, տաք
- Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը: