Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի կամ Թումոյի այգի։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ Հագեցած է վերջին թվային գործիքներով։ Կազմակերպում են բազմաթիվ դասախոսություններ և միջոցառումներ։


Հաղթանակի զբոսայգի
Հաղթանակի զբոսայգի, «Մոնումենտ», գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, այնտեղ է գտնվում Մայր Հայաստան արձանը։


Սիրահարների պուրակ
Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում, որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։

Կոմիտասի անվան պուրակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։
