Մաթեմատիկական ֆլեշմոբ

1. 23-ից մինչև 30 ամբողջ թվերը գրելիս ո՞ր թվանշանն է ամենաշատն օգտագործվում:

2

2. Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ 12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:

3×3=9
12+9=21

3. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Դանիելը

4. Աննան հարցրեց պապի տարիքը: Պապը պատասխանեց, որ եթե իր տարիքը 6 անգամ փոքրացնեն և էլի հանեն 6 տարի, ապա կստացվի 6: Գտի՛ր պապի տարիքը:

72

5. 200 էջանոց գրքի 50 թերթի հաստությունը 1սմ է։ Քանի՞ սանտիմետր է 200 էջի հաստությունը։

200:50=4
4×1=4սմ

6. Հյուսիսային դպրոցի-պարտեզի սովորողները 12 րոպեում Մայր դպրոցից հասնում են Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Ժամը քանիսի՞ն են շարժվել Մայր դպրոցից, եթե Հյուսիսային դպրոց-պարտեզ հասել են 10:00-ին։

10:00-12=9:48

7. Դասարանի 30 սովորողներից 15-ը մասնակցեցին «Շարժվող կամուրջ», իսկ 20-ը՝ «Ճոպանով ներքև» մրցույթներին: Երեխաներից քանի՞սը մասնակցեցին երկու մրցույթին, եթե յուրաքանչյուր երեխա մասնակցել է այդ մրցույթներից գոնե մեկին։

20+15=35
35-30=5

8. Նարինջը խանութում վաճառվում է երեք տեսակի տուփերով, որոնք պարունակում են 5-ական, 9-ական կամ 10-ական նարինջ։ Պետրոսն ուզում է գնել 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

ամեն ինչից երկուական

9. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս կողմ:

Անխորագիր պատկեր

4

10. Մայան ընտրեց երեք թիվ այնպես, որ դրանց գումարը լինի 50։ Նա այդ թվերից յուրաքանչյուրից հանեց միևնույն թիվը և արդյունքում ստացավ 24, 13 և 7 թվերը։ Գտի՛ր Մայայի ընտրած երեք թվերը։

24+13+7=44
50-44=6
6:3=2

Leave a comment