Բացատրել տրված հարանունների իմաստը:
Միաժամանակ – միևնույն ժամանակում կատարվող
միառժամանակ – ժամանակավորապես
բարդույթ – հոգեբանական կամ մտավոր խնդիրների ամբողջություն
բարդություն – դժվարություն
բացառապես – միայն
բացարձակապես – ամբողջովին
ըստ որի – որի համաձայն
ըստ որում – ընդ որում
խտրություն – տարբերություն դնելը
խտրականություն – մարդկանց անհավասար վերաբերմունքը
ծրագրել – ծրագիր կազմել
ծրագրավորել – համակարգչային ծրագրեր ստեղծել
փաստ – իրականություն
փաստարկ – ապացույց կամ հիմնավորում
հետեւորդ – որևէ մեկի գաղափարներին հետևող մարդ
հետնորդ – մեկին հաջորդող անձ
հրատարակել – գիրք կամ թերթ տպագրել
հրապարակել – տեղեկություն հանրությանը ներկայացնել
վարք – մարդու պահվածքը
վարկ – փոխառված գումար
վարգ – ձիու քայլելու ձև
ցեղական – ցեղին պատկանող
ցեղային – ցեղերին կամ ցեղախմբերին վերաբերող
տեղի տալ – զիջել
տեղիք տալ – պատճառ դառնալ
վերաբերել – կապ ունենալ
վերաբերվել – որևէ մեկի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել
փորձարարական – փորձերի միջոցով կատարվող
փորձառական – փորձի և գիտելիքների վրա հիմնված
հիմնավորվել – փաստերով ապացուցվել
հիմնվել – որևէ բանի վրա կառուցվել
տեղական – տվյալ վայրին կամ տարածքին պատկանող
տեղային – որոշակի տեղում գտնվող կամ գործող։
Ընդգծել հոմանիշների 5 զույգ
ցասում-վրեժ, պապակ-տոչոր, պերճ-շքեղ, բռնկվել-պոռթկալ, պճնվել-զարդարվել, կծու-դառը, պապանձվել-համրանալ:
- Գտնել և ընդգծել սխալը, գրել ճիշտ տարբերակը։
- Իմ գործերը վատ է – իմ գործերը վատ են
- Ժամի քանի՞սն է – ժամը քանի՞սն է
- Ամբողջ բնակչությունը թափվեցին փողոց – ամբողջ բնակչությունը թափվեց փողոց
- Փողոցում հավաքվել էին ամբողջ մարդիկ – փողոցում հավաքվել էին բոլոր մարդիկ
- Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գան – Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գա
- Կրկին անգամ ես պետք է բացատրեմ այդ թեման – կրկին ես պետք է բացատրեմ այդ թեման։
- Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրեցի Լիլիթին, հարցրեցի ինչ պետք էր, հասկացրեցի, որ էլ այդպես չանի – գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցի Լիլիթի հետ, հարցրեցի ինչ պետք էր, հասկացրի, որ էլ այդպես չանի
- Անդադար խոսալով բաց կթողնես կարևորը – անդադար խոսելով բաց կթողնես կարևորը։
- Սյունյակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները – սյունակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները
- Վերապատրաստման արդյունքում վիրաբուժը ստացավ հավաստագիր – վերապատրաստման արդյունքում վիրաբույժը ստացավ հավաստագիր
- Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:
- Ելարան – ել + արան
- Ելևէջ – ել +ևէջ
- Եղերերգ – եղեր + երգ
- Երակ – պարզ բառ
- Երբևէ – երբ +ևէ
- Երբևիցե – երբ +ևիցե
- Երփներանգ – երփն + երանգ
- Երևանէջք – Երևան + էջք
- Էակ – է + ակ
- Էական – էակ + ական
- Էլեկտրաեռակցել – էլեկտր + ա + եռակցել
- Էլեկտրաէներգիա – էլեկտր + ա + էներգիա
- Էջանշան – էջ + անշան
- Էջմիածին – Էջմիածին (հատուկ անուն)
- Ժպտերես – ժպիտ + երես
- Ինչևէ – ինչ + ևէ
- Ինչևիցե – ինչ + ևիցե
- Լայնեզր – լայն + եզր
- Լայներախ – լայն + երախ
- Լուսերես – լույս + երես
- Լուսնէջք – լուսին + էջք
- Լայնէկրան – լայն + էկրան
- Խմբերգ – խումբ + երգ
- Խմբերամ – խումբ + երամ
- Ծովեզր – ծով + եզր
- Կիսաեփ – կիսա + եփ
- Հնէարան – հնէ + արան
- Հազարերանգ – հազար + երանգ
- Հովեկ – հով + եկ
- Հոծ – պարզ բառ
- Մանրէ – մանր + է
- Մանրէաբան – մանրէ + բան
- Մեջք – պարզ բառ
- Միջօրե – միջ + օրե
- Նորեկ – նոր + եկ
- Նրբերանգ – նուրբ + երանգ
- Նրբերշիկ – նուրբ + երշիկ
- Ողբերգակ – ողբ + երգ + ակ
- Որևէ – որ +ևէ
- Որևիցե – որ +ևիցե
- Պաշտոնեական – պաշտոն + եա + կան
- Պատնեշ – պարզ բառ
- Պնդերես – պինդ + երես
- ՋԷԿ – հապավում
- Արտերկրյա – արտ + երկիր + յա
- Սևանհէկ – Սևան + ՀԷԿ
- Վերերկրյա – վեր + երկիր + յա
- Վայրէջք – վայր + էջք
- Դողէրոցք – դող + էրոցք
- Վերելակ – վեր + ել + ակ
- Վերելք – վեր + ել + ք
- Տիեզերք – տի + եզերք
- Ցայգերգ – ցայգ + երգ
- Ցնծերգ – ցնծ + երգ
- Գոմեշ – պարզ բառ