«Շունն ու Կատուն». տպավորություններ

Փետրվարի 26-ին գնացել էի Խամաճիկների թատրոն <<Շունն ու Կատուն>> ներկայացումը դիտելու։Ներկայացումը նման չէր ոչ հեքիաթին,ոչ էլ մուլտֆիլմին։ Ներկայացման մեջ երաժշտական փոփոխություններ էին արել,օրինակ՝ պարային մաս էր ավելացել, հեքիաթի հերոսները պարում էին քոչարի,ռեպ։Հեքիաթի ավարտին բեմի տակից երեք խլուրդներ հայտնվեցին բեմում։

Նախորդ օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ գնացել էի Խնկո Ապեր գրադարան «Շունն ու Կատուն», «Ճամփորդներ»,«Պոչատ աղվեսը» ինտերակտիվ ներկայացումները դիտելու։«Շունն ու կատուն» հեքիաթի հերոսը՝ շունը հայտնվում էր «Ճամփորդներ» հեքիաթի մեջ,իսկ «Ճամփորդներ» հեքիաթի հերոսը՝ աղվեսը հայտնվում էր «Պոչատ աղվեսը» հեքիաթի մեջ։Ներկայացում դիտող երեխաները դառնում էին «Պոչատ աղվեսը» հեքիաթի հերոսներ։ Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ ցուցահանդեսի ժամանակ գնեցի գիրք – խաղ ու նվեր ստացա Թումանյանի հեքիաթներից մեկը։Շատ ուրախ և լավ օր անցկացրեցի։Լավ տպավորություններով վերադարձա տուն։