Դդումով կոտլետ

Դդումով կոտլետ պատրաստելու համար անհրաժեշտ է դդում,ձու,աղ,սև պղպեղ,կանաչի,ալյուր։Դդումը անցկացնում ենք քերիչով։Ավելացնում ձու,աղ,սև պղպեղ,կանաչի և լավ խառնում։Հետո ավելացնում ալյուր,որպեսզի կպչի։Թավան դնում ենք թույլ կրակին,ավելացնում մի փոքր ձեթ,հետո ստացված զանգվածը գդալով դնում ձեթով թավայի մեջ և կարմրացնում երկու կողմից։Սառչելուց հետո մատուցում։Բարի ախորժակ։