Երկրակեղևի կառուցվածքը

1.Ի՞նչ են քարոլորտի սալերը:

Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:

Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է:
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:

Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
4. Ի՞նչ է հարթակը:

Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ: 
5. Ի՞նչ է երկրածալքը:

Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր: 

Leave a comment