ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել: Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ: Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, միքանիհազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց: Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ: Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում: Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է: Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել: Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան: – Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր: Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց: – Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր: Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ: Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Continue reading “ՓՈԹՈՐԻԿ”

Fairy story

Story Maker 1 | LearnEnglish Kids | British Council

Ժամանակով կար մի թագավոր և թագուհի: Նրանք ապրում էին գեղեցիկ ոսկե կոշիկի մեջ և ունեին մի գեղեցիկ դուստր ՝ Սիտադևին: Բայց Սիտադեվին շատ դժբախտ էր: Նա երբեք չէր ծիծաղում կամ ժպտում:  -Մենք կախարդական սուր կնվիրենք այն մարդուն, ով կկարողանա ուրախացնել Սիտադևիին,- ասաց թագուհին: Մի երաժիշտ եկավ և նվագեց ֆլեյտան:  Մի փերի եկավ և ասաց կախարդական խոսքեր, մի զվարճախոս եկավ և ասաց կատակներ, բայց Սիտադևին չժպտաց  և չծիծաղեց:  Մի երիտասարդ այգեպան գալիս է աշխատելու թագուհու կոշիկի մեջ: Նա գալիս է իր փոքրիկ նապաստակի հետ: Փոքրիկ նապաստակը սիրում է խաղալ: Օրերից մի օր Սիտադեվին տեսնում է նապաստակին ու սկսում ծիծաղել: Թագուհին լսում է իր դստերը և տալիս նապաստակին կախարդական սուրը: