Արտասովոր եղջերուն

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել: Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը: Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու: Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել,նայում էր ինձ.Կարծես գիտեր,որ հրացանս դատարկ է:Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով: Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց: Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի: Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ: Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա: Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ: Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով: Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

3. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – զարմանալի

Ճանապարհ – ուղի

Իսկույն – անմիջապես

Ամուր – ամրաձույլ

Բուսնել – ծլել

Խոշոր – մեծ

4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ, որովհետև կենդանիներն էլ են ուզում ապրել,որ այդպես լիներ կենդանիներն էլ մեզ կուտեին:

Leave a comment