ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ: Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
  1. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից: Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Փորձի ժամանակ ոչ միայն դիտում,այլև մասնակից ենք դառնում։  Ջրի քանակը կապ չունի, ջերմաչափը ցույց է տալու ջրի ջերմաստիճանը։
  2. Նկարագրեք որևէ փորձ։ Վերցնում ենք տարա մեջը ջուր ենք լցնում եռացնում ենք և ջերմաչափի օգնությամբ չափում ենք ջրի ջերմաստիճանը։
  3. Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Leave a comment