Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։
- Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
- Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ: Սիրում էր փոքրիկին, տանում էր դպրոց, խնամում էր։
- Ի՞նչ էր մտածում Ջիմը՝
ա) մինչ դպրոց գնալը, – նա չեր ուզում դպրոց գնալ։
բ) հետո: – Ջիմին դուր եկավ Հաննա Վինտերը և Էրնըստ Հասկինը, և նա ուզեց էլի դպրոց գնալ։
4.Բնութագրի՛ր հորը:
Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:
5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
Միսս Բիննին շատ չար մի լեդի էր։
Իսկ մեր դպրոցի ուսուցիչները շատ բարի, լավ և ուրախ ուսուցիչներ են։
6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
Շատ լավ, որովհետև Ջիմին դուր էր գալիս դպրոցը և նա ուզում էր սովորել։
7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
Դե քանի որ առաջին օրը առաջին դասարան էի մենք ծանոթանում էինք, հետո Արփին բոլորիս բաժանեց կոնֆետներ։ Իմ առաջին դասարանի ուսուցիչը եղել է ընկեր Մանուշակը մինչև երրորդ դասարան։
- Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում: Ես ուրախ եմ, որովհետև այսպիսի լավ դասատուներ ունենք, այսպիսի լավ դպրոց ունենք։ Դասերը երկար են և ես շատ եմ հոգնում։