Հայոց լեզու

Վարժություն 33 – Մի բառով գրի՛ր:

ա) Առարկա,որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան։ Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից։

Վարագույր

բ) Միջատ,որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է։ Իսկ սնվում է արյունով։

Մոծակ

գ) Արհեստավոր, որը զբաղվում է երեսը սափրելու,մազերը կտրելու,հարդարելու գործով։

Վարսավիր

դ) Պղնձյա առարկա,որի մեջ մետաղյա լեզվակ է կախված։ Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում հնչեցնելու համար։

Զանգ

Վարժություն 34 – Գրավոր պատմիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում։

Գիրք , դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա։

Գիրք – սովորելու միջոց

Դիմակ – վարակից պաշտպանվելու միջոց

Դերասան – մարդ,որը դեր է խաղում թատրոնում, բեմի վրա

Ընկույզ – համեղ ընդեղեն,որը օգտագործում են թխվածքների մեջ և ուտում են,որը առողջարար է

Երեխա – հետաքրքիր,հարցասեր,չարաճճի,խելացի ընկեր

Վարժություն 36 – Տրված հնչյունախմբերը համեմատիր և պարզիր,թե ո՞րն է դրանց տարբերությունը։

Ա․ Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ։

Բ․ Րևա, ռնչթու, ույջեռռնգղր, ծղետսլե, արդմ։

Առանձ ձայնավորի վանկ չի կազմվում։ Ձայնավորը դրվում է բաղաձայնների արանքում։

Վարժություն 37 – Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր ( արտագրիր կամ ընդգծիր)։ Պատասխանդ պատճառաբանիր։

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել։

Բարդի, հեղուկ, թանձր, կանչել։

Առանց ձայնավորի վանկ չկա։

Վարժություն 39 – Բացատրի՛ր , թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ինչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք,ղեկավար,կատար,ծայր,մաս,վրա բառերով։Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել։

Արջը գլուխը բարձրացրեց։

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։

Սարի կատարին ինչ-որ բան է փայլում։

Սարի ծայրին ինչ-որ բան է փայլում։

Առաջին նախադասության մեջ գլուխ բառը կոնկրետ գլխին է վերաբերում,իսկ երկրորդ նախադասության մեջ փոխաբերական իմաստով։

Leave a comment