Կոմիտասի անվան պանթեոն

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։
1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին։
Կոմիտասի անվան պանթեոն, զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։ Պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյան։
Կոմիտասի հուշարձան
Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ.` նախ որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության: Կոնսերվատորիայի առաջին հիմնադիրն էր բազմակողմանի զարգացած երաժիշտ-կոմպոզիտոր և երգչախմբային դիրիժոր, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Ռոմանոս Մելիքյանը: 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։
Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ գտնվում Երևանում և հիմնադրվել է 2015 թվականին: Թանգարան-ինստիտուտը ուղղված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015թ հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։ Շենքն ունի 300 տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, շնորհանդեսներ։ Այստեղ հաճախ են համերգներով հանդես գալիս Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը: Սիրված են, հատկապես, երգեհոնային համերգները:
Կոմիտասի անվան պողոտա

Կոմիտասի պողոտան գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի։ Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։
Կոմիտասի անվան պուրակ

Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։
Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը: