1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
Այդ գործընթացը պարբերաբար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնաքարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
Որովհետև լուսնի վրա թթվածին, ջուր, ծառեր չկան։
5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:
Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: