Իմ Հունվարյան ճամբարը

Ինձ հունվարյան ճամբարից դուր եկավ ճանապարհորդությունները, արշավները և այս տարվա առաջին հեծանվավարությունը։Մենք ճամբարի ժամանակ գնացել էինք տեխնոլոգ-թարգմանիչների հետ միջին դպրոց, որպեսզի պատրաստենք <<Անուշապուր>>, նաև հասցրեցինք ճամբարի ընթացքում պիցցա պատրաստել և շատ համեղ էր ստացվել։Տեխնոլոգ-թարգմանչիների խմբով այցելել էինք Հ․ Կոջոյանի և Ա․ Սարգսյանի տուն-թանգարան,իսկ բնագետիկ խմբի հետ այցելել էինք <<Բնության թանգարան>>։ Ինձ հունվարյան ճամբարից դուր չեկավ, որ ճամբարը տևեց երեք շաբաթ, որովհետև կուզենայի որ բոլոր շաբաթները ճամբարային լինեին։Ճամբարում կփոխեի,որ ավելի շատ ճամփորդություններ,մարզական խաղեր,հետաքրքիր զրույցներ և հանդիպումներ լինեին։