ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Հնեվանք

Հնեվանք հայկական եկեղեցի է, որ գտնվում է Կուրթանի մոտ, Լոռիում: Եկեղեցին գտնվում է այն վայրում, որտեղ իրար  ենմիախառնվում Ձորագետ և Գարգար գետերը:  Եկեղեցինվերակառուցվել է Օրբելյան իշխան Սմբատի կողմից: Եկեղեցումոտ հայտնաբերվել է վրացալեզու արձանագրու-թյուն: Եկեղեցինունի գավիթ: Վերջերս եկեղեցին վերանորոգվել է:

Խուճապի վանք

Խուճապի վանք XIII դարի հայկական ճարտարապետական հուշարձան էպատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ ՀՀ Լոռու մարզիԹումանյանի շրջանում:

Լոռի Բերդ

Լոռի Բերդ — միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռվա մարզում, Ստեփանավանից 4,5 կմ հեռավորությամբ։

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզի Դսեղգյուղից 2կմ հյուսիս—արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառիմեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը ևՄամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։

Սանահինի կամուրջ

Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույց է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ եւ ամենամեծ թռիչք ունեցողն է պահպանվածների մեջ:

Արդվի

Լոռու մարզի Արդվի գյուղը հանրապետության հնագույն գյուղերից է: Հայ մատենագրության եւ բանահյուսության մեջ այն կապվում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի /717-728/ անվան հետ:

Դսեղ

Դեբեդ գետը կամրջով անցնելով՝ ճանապարհը տանում է դեպի Դսեղ, Հայաստանի հնագույն և հանրահայտ գյուղերից մեկը: Այն մեծանուն հայ բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է, եւ այնտեղ է գտնվում վերջինիս տուն-թանգարանը:

Օձուն

Օձունի եկեղեցին համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների:

Քոբայր

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ:

Սանահին

Սանահինի վանական հաստատությունը (Լոռու մարզ) հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։

Հաղպատ

Հաղպատը X-XIIIդդ. Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր (Լոռի մարզ)։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։

Ախթալա

Լոռու մարզի Ախթալա ավանում պահպանվել են պատմական նշանավոր հուշարձաններ։ Ս.Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը վերաբերում են մ.թ.ա. VIII-VIդդ.։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s